Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանը կոչ ենք անում վաղաժամկետ դադարացնել Արարատի ավագանու լիազորությունը և նշանակել արտահերթ ընտրություններ. Վահե Հարությունյան

Հունիս 04,2025 10:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արարատ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Արարատ համայնքի սիրելի բնակիչներ,
Ինչպես գիտեք արդեն երեք ամիս է` համայնքային իշխանությանը չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել և որոշումներ կայացնել։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, «Հանուն հանրապետություն» խմբակցության ղեկավարի կալանավորումից հետո իշխանությունը կորցրել է մեծամասնությունը և ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով գնալ արտահերթ ընտրությունների։

Ակնհայտ է, որ այս տարիների ընթացքում համայնքային իշխանությունը չի լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները՝ ավելացնելով նորերը, և մեր համայնքին պետք է համայնքի շահերի մասին մտածող նոր իշխանություն։

Այս ընթացքում, մեզ համար զարմանալիորեն հունիսի 2-ին արտահերթ նիստին մասնակցել է «Հզոր համայնք» ընդդիմադիր խմբակցությունը, թեև օրակարգի հաստատմանը դեմ է քվեարկել՝ տապալելով նիստի անցկացումը։

Ընդդիմադիր գործընկերներին կոչ ենք անում շարունակել բոյկոտել ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով հասնել արտահերթ ընտրությունների։

Կառավարությանը կոչ ենք անում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակներում վաղաժամկետ դադարացնել Արարատ համայնքի ավագանու լիազորությունը և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30