Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Սարգսյանը պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Իվան Զեմլյանսկիին՝ 6,0 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 2-րդից 4-րդ հորիզոնականները

Հունիս 04,2025 11:18

Միացյալ Արաբական Էմիրություններում այսօր ավարտվում է շախմատի Dubai Open 2025 միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Հայկական շախմատի ներկայիս առաջատար, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8-րդ տուրում պարտության մատնելով Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Իվան Զեմլյանսկիին՝ 6,0 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 2-րդից 4-րդ հորիզոնականները եւ այսօր եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով հանդիպելու է միանձնյա առաջատար, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Ալեքսեյ Գրեբնեւի հետ, որին զիջում է կես միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30