«Դուք գիտեք, որ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում էքսպերիմենտալ փորձարարական մեթոդով ֆինանսավորման նոր բանաձևեր ենք դրել և ակնհայտ է, որ այդ բանաձևերը գործում են, որովհետև մենք շահագրգռություն ենք ստեղծել, որպեսզի մեր մշակութային հաստատություններն իրենց սիրած գործով զբաղվելով, իրենք իրենց համար ավելի մեծ եկամուտ գեներացնեն և ինչքան իրենք եկամուտ գեներացնեն, մենք այդքան կավելացնենք։
Պետական բյուջեի ծախսային տող է, երբ որ մենք բոլոր երեխաների համար, օրինակ, թանգարանների մուտքը մինչև 12 տարեկան դարձրեցինք անվճար։ Պետական բյուջեի տող է, երբ որ մենք աբոնենտային ծրագիր ստեղծեցինք աբոնեմենտային ծրագիր ստեղծեցինք դպրոցականների համար, որպեսզի ամեն դպրոցական տարին պետական բյուջեի հաշվին գոնե մի թատրոն, գոնե մի թանգարան, գոնե մի համերգ այցելի և դրանում ներառեցինք նաև տրանսպորտային ծախսերը մարզից մարզ տեղափոխելու համար»,– այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում շատ ակտիվ է մշակութային կյանքը:
Փաշինյանի խոսքով, հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է. «Որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք, այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն` պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո։ Ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ, բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև էլի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարցեր ուղղել: Չնայած դրան՝ լրագրողներն հեռվից հարց ուղղեցին, թե իր կինը հոգևորականների մեղադրում է մանկապղծության մեջ, ո՞վ է այն անձը, որին չեն դատում։