Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին․ Չեչնիայի իշխանությունները պնդում են՝ ոչ թե առևանգել, այլ՝ ձերբակալել են.

Հունիս 04,2025 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Փաստինֆո». Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները:

Նա նախկինում ունեցել է Հովհաննիսյան ազգանունը, բացի այդ նա ինստագրամում միշտ ներկայանում է հայ՝ տարբեր կոչեր անելով Մոսկվայում ապրող հայերին։

«Արեգին մեքենայի բեռնախցիկ տեղափոխողները ոստիկանությանը հայտնել են, որ իրենք «Ռոսգվարդիայի» ակտիվ սպաներ են և օպերատիվ միջոցառում են անցկացնում: SHOT-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք իսկապես ունեն կոչումներ և փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց կապը անվտանգության գործակալության հետ: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք նրանք իրավական հիմքեր ունեին նման ձերբակալության համար»,-գրում է SHOT տելեգրամ ալիքը։

Տելեգրամյան ալիքները նշում են, որ Արեգ Շչեպիխինը սոցիալական ցանցի իր էջերում մի քանի տեսանյութ է հրապարակել, որով քննադատել է ադրբեջանցիներին, միևնույն ժամանակ, որոշակի գնահատականներ հնչեցրել նաև չեչենների նկատմամբ։ Հատկանշական է, որ գործարարի առևանգումից հետո  ի սկզբանե հայտարարություններով հանդես են եկել ադրբեջանական տելեգրամյան ալիքները՝ սլաքներն ուղղելով դեպի Չեչնիա։ Պարզվեց, սակայն, որ Չեչնիայում քննություն է իրականացվել։

Մասնավորապես, Չեչնիայի իշխանությունները հայտարարել են, որ հայ բլոգեր և ձեռնարկատեր Արեգ Շչեպիխինը չի առևանգվել, այլ ձերբակալվել է։ Չեչնիայի Ներքին գործերի նախարարությունը, ինչպես հայտնում են իշխանությունները, հետաքննություն է անցկացնում Շչեպիխինի կողմից հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հրապարակային գործողությունների վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30