Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության է դիմել 2 քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: