Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագրեսիայի աղբյուրն Ադրբեջանն է։ Նա երբեք չի էլ դառնա ՄՔԴ կանոնադրության ստորագրող կողմ, երջանիկ կլինեի՝ եթե նման որոշում կայացներ»․ Եղիշե Կիրակոսյան

Հունիս 04,2025 15:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միջազգային քրեական իրավունքի ճակատագիրը սպառնալիքի տակ է։ Հապաղելու ժամանակամիջոցի մեջ ենք»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային իրավական հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ըստ նրա՝ ՄՔԴ կանոնադրության վավերացումն անվտանգության լրացուցիչ շերտ է։

Նշենք, որ ագրեսիայի հանցագործությունը, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևում և ավելի ուշ կոդավորվել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Կամպալայի փոփոխություններում, անկյունաքար է հանդիսանում ուժի անօրինական կիրառումը կանխելու համաշխարհային ջանքերում:

Այնուամենայնիվ, չնայած ագրեսիան որպես միջազգային հանցագործություն դիտարկելու արմատները սկիզբ են առնում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարություններից, որտեղ «խաղաղության դեմ հանցագործությունը» առաջին անգամ ճանաչվեց որպես պատժելի հանցագործություն, այն մնում է միջազգային քրեական իրավունքի ամենաքիչ կիրառվող և ընդունված բաղադրիչներից մեկը: 2025 թվականի հունվարի դրությամբ միայն 47/125 պետություն է վավերացրել Կամպալայի փոփոխությունները, ինչը արտացոլում է միջազգային հանրության զգուշավոր և մասնատված մոտեցումը:

Այս սահմանափակ ընդունումը զարմանալի է Հռոմի կանոնադրության համաձայն այլ հիմնական հանցագործությունների, ինչպիսիք են ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, համեմատած, որոնք ավելի լայն վավերացում և կիրառում են ստացել:

Այս համատեքստում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադառնալով՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Ագրեսիայի հանցագործությունը հատուկ կատեգորիա է։ Կասկած չկա, թե իրավազորությունն ինչպես է գործադրվելու այդ հանցագործությունների նկատմամբ։ Ագրեսիայի աղբյուրն Ադրբեջանն է։ Նա երբեք չի էլ դառնա ՄՔԴ կանոնադրության ստորագրող կողմ։ Ես երջանիկ կլինեի, եթե Ադրբեջանը նման որոշում կայացներ, բայց այդքան լավատես չեմ․․․Երբ հարց է առաջանում՝ ինչու են պետությունները պայքարում ագրեսիայի հանցագործությունների դեմ, քանի որ ՄԱԿ-ի խարտիան արգելում է արդեն, բայց երբ մուտք ենք գործում քրեականացման իրողություն, խստորեն սահմանում ենք ուժը, կարողությունը, լիազորությունը։ Գերտերությունների համար հարմար է մնալ ՄԱԿ-ի անվտանգության ֆորմատում, բավ մեծ լծակներ ունեն ագրեսիայի մասով, հայտարարություններ անելու առումով։ Երբ վավերացնում ենք Կամպալան և սահմանում ագրեսիան՝ որպես հանցագործություն, սա այլ է։ Լավ կլիներ, եթե ՀՀ-ն միացած լիներ Կամպալային, բայց նույնիսկ հիմա ունի այդ շանսը։ Վստահ եմ, որ ՀՀ-ն իրապես պետք է հետաքրքրված լինի դա անելու։ Կամպալայի լրամշակումները կամ կրկնակի լրամշակումները հենց խնդիր են առաջացնում իրականացման առումով։ Ինչու է ՄՔԴ կանոնադրության վավերացումն անվտանգության լրացուցիչ շերտ ՀՀ-ի համար։ Դա հենց անհատական քրեական պատասխանատվություն կրելու վախն է ենթադրյալ հանցագործի՝ տվյալ դեպքում հենց հարևան երկրի նախագահի համար։ Երբ անհատական պատասխանատվության հարց կա, դա զսպիչ էֆեկտը բազմապատկում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30