Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Արցախը կործանելուց հետո սկսել են վաճառել մեր մյուս սրբությունները. «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ

Հունիս 04,2025 16:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արցախի կործանումից ու այդ սրբությունները վաճառելուց հետո՝ այս մարդիկ մնացել են անպատիժ, ու այսօրը հենց դրա արդյունքն է: Ցավոք, շարունակական է լինելու նման ցավալի իրավիճակը, ականատես կլինենք մեր ազգի հերթական նվաստացմանը, կործանարար գործողություններին»,-«Հայելի» ակումբում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կողմից Հայոց եկեղեցին թիրախավորելու դրսեւրումներին:

Նրա խոսքով. «Այն, որ հասել են եկեղեցուն, դա նշանակում է՝ արդեն հայ ազգին կործանելու իրենց վերջին միջոցներն են գործադրում: Ժողովուրդը չէր էլ սպասում, որ կհասունանա մի իրավիճակ, երբ ամեն մեկս կհասկանա յուրաքանչյուրի կործանումը: Հիմա այդ իրավիճակն է: Նորից եմ կրկնում՝ սուրբ Արցախը կործանելուց հետո սրանք սկսել են վաճառել մեր մյուս սրբությունները…Հազարամյակներով հայ ազգը ամեն ինչ հաղթահարել է իր հավատքով, ծանր իրավիճակներում միշտ եկեղեցին է հայ ազգի համար եղել փրկություն, եկեղեցու շնորհիվ ենք մինչ օրս որպես հայ ու ազգ գոյատեւում ենք այս տարածաշրջանում: Դրա համար եկեղեցու հետ կատարվողին պետք է արձագանքի ամեն մի հայ…ժողովուրդ, բացեք ձեր աչքերը, անտարբեր ու ոչ վճռական լինելով, գործնական պրոցեսներ չիրականացնելով, միայն քննադատություններով՝ ոչ մի բանի չենք հասնի:

Այն մանիպուլյացիաները, գործողությունները, որ իրականացվում են ներկա իշխանության ղեկավարների կողմից, հաջորդ վտանգավոր ծրագրերի իրականացման փուլն են: Այս իշխանությունները փուլ առ փուլ իրականացնում են այն ծրագիրը, որ մայր Հայաստանը եւս վերջնականապես կործանվի»:

Անաստաս Իսրայելյանը կոչ է անում ոտքի կանգնել՝ հիշեցնելով ամեն մեկդ խաչ եք կրում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30