Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հետ ազգակցական կապը չի խանգարի Արամ Ղազարյանին՝ ոստիկանապետ աշխատելու համար․ Արփինե Սարգսյան

Հունիս 04,2025 16:55

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հերքում է մամուլի հրապարակումները, ըստ որոնց ՝ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից՝ Արփինե Սարգսյանի հետ վեճի պատճառով։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ Արամ Հովհաննիսյանի հետ վեճ չի ունեցել, իսկ նրա ազատումն աշխատանքից, պայմանավորված է համակարգում բարեփոխումներով։

Հարցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ նոր ոստիկանապետն ազգակցական կապ ունի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հետ, Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ համակարգ աշխատանքի ընդունելիս մանրամասն ստուգողական գործողություններ են իրականացվում, Արամ Ղազարյանի դեպքում էլ են իրականացվել։ Ըստ նրա, անկախ ազգակցական կապերից, պարոն Ղազարյանն ունի այն մարդկային եւ մասնագիտական որակները, որոնք պահանջվում են տվյալ պաշտոնում պաշտոնավարելու համար։ Արփինե Սարգսյանը հավաստիացնում է՝ տվյալ քրեական հեղինակության հետ ազգակցական կապը որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ Արամ Ղազարյանի պաշտոնավարման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30