Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազան հայրերին գաղտնալսե՞լ եք․ Արմեն Աբազյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Աթոռին թիրախավորելու մասին հարցերին

Հունիս 04,2025 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անհետ կորածների եւ գերիների հարցով միջգերատեսչական երկու հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքներ․․․ նմանատիպ բնույթի։ Նաեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես որակում եմ այդ հանդիպումը դրական»,- ասաց նա։

Գերիների վերադարձի մասով շոշափելի արդյունքների մասին լրագրողների հարցին էլ ԱԱԾ պետը պատասխանեց․ «Ես գիտեմ, որ բոլորը սպասում են։ Բոլորից շատ շահագրգռված ենք, որպեսզի օր առաջ արդյունք ունենանք։ Հիմա ես չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր հետո, թե մեկ ամիս հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ, համոզված եղեք, որ մեր կողմից ամեն ինչ արվում է»։

Արմեն Աբազյանը չմանրամասնեց՝ որոնողական աշխատանքները ե՞րբ եւ ո՞ր տարածքներում կիրականացվեն։ Միայն ասաց, որ նախնական պայմանավորվածություն ունեն ադրբեջանական կողմի հետ՝ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։

Լրագրողների մնացյալ հարցերը՝ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցականներին վերաբերվող հայտարարությունների, սրբազան հայրերին գաղտնալսելու մասին, Արմեն Աբազյանն անպատասխան թողեց եւ հեռացավ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30