ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես ուսանողությունս անցկացրել եմ 1998-2004 թվականերին և մեր բուհ էլ էր այդ պահին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այցի գալիս, բայց, ցավոք սրտի, ես կամ իմ նման մտածող ուսանողները չէին կարող մասնակցել այդ այցերի հարցուպատասխանին, որովհետև ոչ ուսխորհրդից էին, ոչ էլ երիտհանրապետական։
Ես ուրախ եմ, որ մենք այլևս այդպիսի Հայաստանում չենք ապրում և ցանկացած ուսանող, ցանկացած բնույթի հարց կարող է տալ երկրի ղեկավարին և նա կպատասխանի այդ հարցին, ուսանողն էլ հետո հպարտորեն կտարածի իր հարցը, կարևոր էլ չէ արդեն ինչ մեկնաբանությամբ և նրան ոչինչ չի սպառնա։
Սա նաև այսօրվա և իմ ուսանող եղած ժամանակների տարբերությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ժամանակները այլևս երբեք չվերադառնան։