«Մենք պետք է խոսենք ոչ միայն միջազգային հանցագործությունների, այլև պլանավորման եղանակների մասին»,- Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Գրեգորի Թրեունսենդը (Ժնև, Շվեյցարիա)։
Նա փաստեց՝ պլանավորողը հնարավոր է ռազմական ղեկավարության ներկայացուցիչ լինի, այլ ոչ թե քաղաքականություն վարող։
Փաստմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում ՀՀ ինքնիշխան տարածքները ուժով գրավելու՝ իր ցանկությունը և հարցին՝ դա համարվո՞ւմ է արդյոք պլանավորում և ի՞նչ կարելի է անել միջամտելու համար, երբ ղեկավարը բացահայտ կերպով խոսում է ագրեսիայի մասին՝ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Գրեգորի Թրեունսենդը պատասխանեց․ «Մասնակցության եղանակներն այստեղ բացառիկ չեն։ Եթե խոսում ենք նախագահի կամ գլխավոր հրամանատարի մասին, եթե ինքը գտնվում է որոշումների կայացման գործընթացում, իհարկե, այն ապացույցը, որ ինքը նշել է, արտահայտել իր մտադրությունը, դա ապացույց է։ Ինքը հավանաբար ունի նաև վերադաս պատասխանատվություն, արդյոք ինքը կարո՞ղ է հրահրել, հրամայել և արդյոք խմբի կողմի՞ց է սա իրականացվում հանցավոր նպատակով։ Եթե խոսում ենք պետության ղեկավարի մասին, եթե հենց իր ռազմական վերադասության ներքո է, հավանաբար, վերադաս պատասխանատվության մասին կլինի խոսքը։
Միջազգային իրավունքի այլ բաղադրիչներ էլ կան ագրեսիայից բացի՝ պետության տարածքների բռնազավթում, ուժի կիրառում, նաև ուժի կիրառման սպառնալիքը։ Այսինքն՝ Ադրբեջանը սպառնում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ուստի դուք ունեք ինքնիշխանության իրավունք, բայց նաև ունեք միջազգային պարտավորություններ։ Սա տարածք է բացում պետության համար կոնկրետ հետևանքների մասով։ Եթե պատերազմական հանցագործությունների համար հասնեք դատապարտման, հնարավոր է՝ կարիք չլինի անհանգստանալ մյուս տեսությունների համար, քանի որ սա ամենից վեր է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ