Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորված կոլեգիայի նիստում քննարկվել և ստորագրվել է 24 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին

Հունիս 04,2025 20:33

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։

Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 24 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, տեղորոշման կապարակնիքների կիրառման առանձնահատկություններին, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ էլեկտրոնային ուղևորային հայտարարագրերի լրացմանը, ընդհանուր գործընթացների շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցությանը, առանձին տեսակի ապրանքների մաքսային հայտարարագրման վերլուծությանը, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանն ու կեղծ տարանցման կանխարգելմանն առնչվող մի շարք հարցերին։

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 9 որոշում, այդ թվում՝ էլեկտրոմոբիլների լիցքավորիչների նկատմամբ համապատասխան մաքսային գործառնությունների իրականացմանը, սահմանային անցման կետերում սպասման գոտիների գործունեության իրավակիրառ պրակտիկային, էլեկտրոնային շարժիչով և ներքին այրման շարժիչով հագեցած թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման փորձի փոխանակմանը, ինչպես նաև  դասակարգման հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Նիստերի ընթացքում տեղի է ունեցել նաև հոբելյանական հուշամեդալներով պարգևատրում։

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 51-րդ նիստը և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 81-րդ նիստն անցկացնել Տաջիկստանի Հանրապետությունում՝ 2025 թվականի սեպտեմբերին։

              

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30