Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանին հյուրընկալել է Արմավիրի մարզպետը

Հունիս 04,2025 22:33

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը այսօր ընդունել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության «Նժույգ թափեր» վարժության չեմպիոն Համլետ Մանուկյանին և նրա մարզչին՝ Հայկ Նազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզիկի հայրը՝ Հակոբ Մանուկյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Համլետ Մանուկյանին՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի պատիվը բարձր պահելու, ինչպես նաև սպորտում տպավորիչ նվաճումների համար։ Նա մաղթել է նոր հաջողություններ և պատվավոր հաղթանակներ առաջիկա մրցումներում։

Արգիշտի Մեխակյանը հատուկ ընդգծել է մարզչի կարևոր դերակատարությունն ու ընտանիքի աջակցությունը մարզիկի հաջողության ճանապարհին՝ դրանք համարելով մարզական արդյունքների կայացման առանցքային նախապայմաններ։

Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը վերջերս իր մարզական կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում։ Նա նժույգ-թափերի եզրափակչում ցուցադրել է բարձրակարգ ելույթ՝ հավաքելով 14.766 միավոր։

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30