Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում

Հունիս 04,2025 23:13

Հունիսի 3-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը:

Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է սպառազինությունների վերահսկման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը խաղաղության և անվտանգության պահպանման հարցում ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:

Հարավային Կովկասում թափանցիկության և վստահության ամրապնդման համատեքստում՝ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը սահմանային կայունության ապահովման գործում:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև փոխկապակցվածության դերը՝ որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գրավական: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթներին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30