Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի վարչապետը երբեք չճշտված ինֆորմացիա չի հայտարարի: Այնպես որ կարող եք սպասել և մի օր դրա ապացույցն էլ գուցե լինի». Ալխաս Ղազարյան. «Ժողովուրդ»

Հունիս 05,2025 10:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչո՞ւ թիրախավորվեց հենց ՀԱԵ-ն՝ ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը պարզաբանում է հետևյալ կերպ.

-Ե՞րբ եք պատրաստվում փաստերը ժողովրդին ներկայացնել:

-Չկա այնպիսի խոսույթ, որի մասին մենք խոսել ենք ու չի ապացուցվել կամ մնացել է առանց ապացույցի, բայց և այնպես, նկատի ունենանք, որ հենց այդ հոգևոր դասը խախտեց Եկեղեցու և պետության հարաբերությունները, երբ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ: Չգիտեմ՝ իրենց նպատակն ինչն է եղել, բայց լավ կլինի հասկանան՝ իրենք եկեղեցակա՞ն են, թե՞ քաղաքական գործիչ: Եթե մտել են քաղաքականության դաշտ, պետք է պատրաստ լինեն իրենց մասին լսել այն ամենը, ինչ որ իրենք են խոսում Կառավարության, իշխանության, ժողովրդի մասին: Անցած տարի Սրբազանից ինչ տեսակ խոսք ասես լսեցինք: Այնպես որ հիմա էլ թող պատրաստ լինել մեզանից նույնը լսելու:

-Բայց առայժմ չե՞ք պատրաստվում փաստեր ներկայացնել:

-Փաստեր կան: Այնպիսի բաներ են, որոնց մասին ժողովուրդն ա խոսում: Խորհուրդ կտամ այդ ժողովրդից հարցնեք ու ունենաք այդ փաստերը:

-Բայց չէ՞ որ երկրի վարչապետն է հայտարարել բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնության ուխտը չպահելու մասին հանգամանքը:

-Ես գիտեմ՝ ով ա հայտարարել ու ինչի մասին ա հայտարարել: Երկրի վարչապետը երբեք չճշտված ինֆորմացիա չի հայտարարի: Այնպես որ կարող եք սպասել և մի օր դրա ապացույցն էլ գուցե լինի: Ոչ մեկ, ամեն դեպքում, հենց հեղինակներից չի հերքել այդ փաստը: Եթե լիներ զրպարտություն, գոնե նեղություն կքաշեին՝ կհերքեին, բայց գիտեն, որ չեն կարող հերքել: Դրանից լավ ապացույց երևի թե չկա:

Նանիկ Աղասյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30