Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնաբարո դուրսպրծուկներ», «կոշիկ լիզող դիվանագետներ», «պատերի տակ վնգստացող դատավորներ» ասող մարդն ակնհայտորեն պետք է մի օր հասներ «դոմփելուն» . «Հրապարակ»

Հունիս 05,2025 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եկեղեցու դեմ այս արշավից ապշածները պետք է խոստովանեն, որ այն դատարկ տեղը եւ մեկ օրում չի ծնվել: Մտածելու ունակ մարդիկ նման զարգացումներ շատ ավելի վաղ էին սկսել կանխատեսել: Դրա համար կային բոլոր հիմքերն ու նախադրյալները: «Շնաբարո դուրսպրծուկներ», «կոշիկ լիզող դիվանագետներ», «պատերի տակ վնգստացող դատավորներ» ասող մարդն ակնհայտորեն պետք է մի օր հասներ «դոմփելուն»:

Ինչեր ենք լսել եւ ինչերի ենք ականատես եղել մենք այս տարիներին: Պետության ղեկին գտնվող անձն ասում էր․ ի՞նչ տարբերություն՝ Շուշին կտա՞նք, թե՞ Շուշիում մինչեւ 88 թիվն ապրած ադրբեջանցիները կվերադառնան իրենց տները: Ասում էր` պետությունը վտանգի մեջ է, ամեն մեկդ մի տեղից կասկա, բրոնեժիլետ ճարեք, գնացեք կռվելու: Պատերազմի ժամանակ հոխորտում էր` թող ոչ մեկը չկասկածի իմ՝ գերագույն գլխավոր հրամանատարի ընդունակություններին, իսկ պատերազմից հետո ասում էր` ես մա՞րտ եմ վարել: Հազարավոր հայտարարություններ ու քայլեր են արվել այս տարիներին, որոնք պետք է հստակ ահազանգ լինեին, SOS` ուղղված հանրությանը, որ հիվանդությունը խորանում է, մարդը չի պատկերացնում իր լիազորությունների շրջանակը: Իսկ մենք լեթարգիական քնի մեջ էինք:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30