Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ ձեր իշխանության մեջ մանկապիղծներ չկան». հարց ՔՊ-ական պատգամավորին. «Հրապարակ»

Հունիս 05,2025 10:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ ձեր իշխանության մեջ մանկապիղծներ չկան». հարց ՔՊ-ական պատգամավորին

Զրուցել ենք «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

– Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, տեղյակ չե՞ք, որ Սահմանադրությամբ եւ գործող իրավակարգերով՝ պետությունն ու եկեղեցին անջատ են, եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է, ինչպե՞ս է պետության ղեկավարը հայտարարում, թե ՀՀ-ն պետք է իր խոսքն ասի կաթողիկոսի ընտրության հարցում, պատրաստվում եք օրենքում փոփոխություննե՞ր անել։

– Չեմ բացառում, որ օրենսդրական փոփոխություններ արվեն, թեպետ այս պահին նման նախադրյալներ չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ եթե ինչ-որ խնդիրներ լինեն, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության պետական շահի հետ, եւ եթե այդ շահը թելադրի, որ օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, ուրեմն պետք է իրականացվեն։ ՀՀ շահից գերակա շահ, բնականաբար, գոյություն չունի, հետեւաբար՝ եթե նման կարիք լինի, այո, պետք է իրականացվի։

– Օրինակ, Փաշինյանի կինն ասում է, որ հոգեւորականների մեջ մանկապիղծներ կան, Դուք գիտե՞ք որեւէ մանկապիղծ հոգեւորականի։

– Ոչ, չգիտեմ, չեմ ճանաչում։

– Վերջին օրերի հայտարարությունները եթե իրար կողք ենք դնում, չի՞ ստացվում, որ խնդիր եք դրել վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, սասանել պետության ազգային հիմքերը, ինչ-որ կենտրոնների պատվերով․․․

– Հիմա Դուք բացառում եք, որ չկա՞ն մանկապիղծներ։

– Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ ձեր իշխանության մեջ մանկապիղծներ չկան։

– Իհարկե, կարող են լինել՝ ոչ թե իշխանության մեջ, այլ՝ հանրության, դա այն հանցատեսակն է, որը միշտ հանդիպում է, բայց եկեղեցականն ունի որոշակի պարտավորություն` իր կանոնադրությանը համապատասխան, որոշները պետք է կուսակրոն լինեն, բայց եթե նա այդ ուղին ընտրել է եւ ասում է, որ կարող եմ քարոզել եկեղեցու գաղափարախոսությունը, իսկ իրականում` դե կեղծի, կուսակրոն չէ, այստեղ խնդիր կա։

– Դուք էլ ձեր ծրագրում Արցախի կարգավիճակի եւ այլ խոստումներ էիք տալիս, բայց իրականում դրժել եք, չե՞ք կարծում, որ ձեզնից պետք է սկսեք։

– Ի տարբերություն մեզ, իրենցը կա, փաստացի ապացույց, ասում ենք՝ տեսեք․․․

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30