Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ
– Մինչ մեր բնական դաշնակցի երկրում պատերազմ է, տարածաշրջանը եռում է, դուք գնացել՝ պերաշկի ու կուկուռուզ էիք ուտում՝ մեր հարեւանությամբ մեկնարկած պատերազմին հստակ գնահատականներ հնչեցնելու փոխարեն, իշխանությունն անգամ հերթապահ հայտարարություն չտարածեց, որ իր պետության քաղաքացին հասկանա` պետություն կա, հետեւում է իրադարձություններին։
– Ի՞նչ անեինք, գնայինք կռվեի՞նք, զենքերը վերցնեինք` փողոց դուրս գայինք ու օդ կրակեի՞նք, հերիք չի՞։
– Անգամ ասում են՝ վախեցաք ցավակցական հայտարարություն տարածել, որ ԱՄՆ-ին չնեղացնեք, բայց դա արհամարհանք է հարեւան պետության հանդեպ։
Կարդացեք նաև
– Բայց ինչո՞ւ եք ուզում նեղացնենք ԱՄՆ-ին։
– Մենք չենք ուզում, բայց հայ ժողովուրդը պիտի տեսնի, որ պետություն կա իր գլխին, որը հետեւում է, արձանագրում է։
– Մեր ժողովուրդն ուզում է, որ Հայաստանում խաղաղություն լինի, եւ կա։ Եկեք շատ ուրիշ երկրների մասին չմտածենք, առաջինը մտածենք մեր երկրի մասին։ Վստահեցնում եմ՝ ինչն անհրաժեշտ է, օգտակար է մեր երկրին, դա էլ անելու ենք։ Կցավակցենք, չենք ցավակցի` դա մեր երկրի շահերով է պայմանավորված։ Ռուբինյան Ռուբենը շատ լավ նկարագրեց պերաշկի ուտելու խնդիրը, ասաց, որ բոլոր ժամանակներում եղել են պատերազմներ, եւ Հայաստանը մշտապես եղել է այդ պատերազմի մեջ՝ առաջին համաշխարհայինը, երկրորդը, 90-ականներ, մենք միշտ զոհեր ենք տվել, աշխարհում ինչքան ցնցումներ եղել են, հայ ժողովուրդը միշտ ներգրավված է եղել որոշակի առումով աշխարհաքաղաքական ցնցումներին, առաջին անգամն է, որ, այո, շատ անհանգիստ է Միջին Արեւելքը, ամբողջ աշխարհը, բայց մենք պերաշկի ենք ուտում, որովհետեւ մեր խաղաղությունը շատ ամուր է, որ մենք կարողանում ենք պերաշկի ուտենք, ոչ թե զենքը վերցնենք՝ գնանք կռվենք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































