Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կարծում, որ նման խոսքեր օգտագործելը սրացումների արդյունք է։ Ոչ, պարզապես թիրախներն են փոխվել, իսկ հայհոյանքը միշտ է նրան ուղեկցել. Հայկ Ալումյան. «Հրապարակ»

Հունիս 05,2025 11:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետն ու կինը շարունակում են թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Զրուցել ենք նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանի, փաստաբան Հայկ Ալումյանի եւ իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանի հետ:

Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Նախ՝ որպեսզի դատաիրավական համակարգն այս հարցով զբաղվի, պետք է դատական համակարգին դիմող լինի, ես չգիտեմ՝ եղե՞լ են արդյոք դատարան դիմողներ: Հավանաբար, հոգեւորականներն իրենց պատվից ցածր են համարում այդ անձի դեմ որեւիցե ձեւով պայքարելը, այդ թվում՝ դատարաններ դիմելը: Ամեն դեպքում, եթե դիմեն դատարան, չենք կարող հստակ ասել, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը: Այն տեսակետներին, որ այդ անձը վերջին շրջանում է միայն զբաղվում մերկապարանոց հայտարարություններով, դա այնքան էլ այդպես չէ` նա այդ ոճով խոսում է 2018 թվականից սկսած: Նա արդեն մոտ 8 տարի է՝ ողողում է մեր հասարակությունը մերկապարանոց հայտարարություններով: Այդ մարդու ասածները Քրեական օրենսգրքի հետ կարող են խնդիրներ առաջացնել: Նա իր դերի մեջ է, երբեք չի եղել ուրիշ, երբեք չի եղել լավը, ինձ նրա պահվածքը չի զարմացնում ընդհանրապես: Ուղղակի փոխվել են թիրախները, նրա դրսեւորումներն անփոփոխ են: Ինչո՞ւ են մարդիկ զարմանում, ինչո՞ւ են կարծում, որ նման խոսքեր օգտագործելը սրացումների արդյունք է։ Ոչ, պարզապես թիրախներն են փոխվել, իսկ հայհոյանքը միշտ է նրան ուղեկցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30