Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանից հետո ես ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Քոչարյանը կաշառակեր է»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 05,2025 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի վերաբերյալ վերջին տվյալները։ Մասնավորապես, նաեւ ասաց, որ Սամվել Մայրապետյանի՝ Ծաղկաձորի 1 մլն դոլար արժեքով հողամասը կառավարության առաջիկա նիստում կփոխանցվի կառավարության լիազոր մարմնին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ նախկին պաշտոնյաներին։ «Դիլիջանի մանկապարտեզին ես կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, ընդ որում, ես այսպիսի մի ձեւակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը։ Եվ հետո՝ այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, տեսնեմ՝ այդ նախկին պաշտոնյան՝ թուր-թվանքն առած, ընկել է ինչ-որ գրառումներ է անում։ Եվ այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը։ Եվ զարմանում եմ, մեկը կարա՞ բացատրի, Վարդան Օսկանյանը եւ իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն։

Էս վերջերս էլ վերնագրեր են տարածում՝ վարչապետը չգիտեմ ինչ հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ էս մարդիկ մի խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք։ Իրենք արդեն չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են։ Իրենք հիմա ուրիշ խնդիր են դրել՝ վարչապետը Ֆրանսիայում 3 մլն եվրոյով տուն է գնել։ Մի երկու հատ դաշնակ-մաշնակ կա Ֆրանսիայում, տանում 3 եվրոյով կայք են բացում, մեջը ինչ զառանցանք ասես գրում են։ Եվ մենք սխալվում ենք, երբ կոռեկտություն ենք պահում։

Օրինակ՝ մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Մարդը գնացել է, իր դեմ կաշառքի գործով ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30