Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, իսկապես Պուտինը Թրամփին ասել է, որ ՌԴ-ն կպատասխանի Կիևին՝օդանավակայանների վրա հարձակումների համար». Պեսկով

Հունիս 05,2025 15:02

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևին՝ օդանավակայանների վրա հարձակումների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը մտադիր է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օդանավակայանների վրա հարձակմանը։ Նա այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 1-ի գիշերը:

«Այո, իսկապես», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Ռուսաստանի պատասխանը ուկրաինական հարվածներին կլինի այնպես, ինչպես զինվորականները կհամարեն նպատակահարմար: Երբ և ինչպես՝ մեր զինվորականները կհամարեն հարմար», – ընդգծել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

«Իհարկե, այն փաստը, որ Կիևի ռեժիմը ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները, ապագայում չի կարող անտեսվել Ռուսաստանի կողմից», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը թույլ է տալիս դադարեցնել Ուկրաինայի հետ շփումները Կիևից քաղաքացիական օբյեկտների վրա կրկնակի հարվածների դեպքում։

Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպմանը՝ դեռևս համաձայնություններ չկան:

«Հանդիպման վերաբերյալ համաձայնություն չի եղել, քանի որ պետությունների ղեկավարների միջև կա ընդհանուր համաձայնություն, որ հանդիպումն անհրաժեշտ է, բայց դա պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի։ Եվ նման նախապատրաստման զգալի արդյունքներ պետք է լինեն, որպեսզի այդ արդյունքները կարողանան գրանցվել ամենաբարձր մակարդակով», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների թեման Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև զրույցի ընթացքում որևէ կերպ չի շոշափվել:

Թրամփն էլ Պուտինի հետ իրենց 4-րդ հեռախոսազրույցի ընթացքում «արդարացել է», թե տեղյակ չի եղել Ուկրաինայի կողմից օդանավակայաններին հարվածելու ծրագրերի մասին, հայտնում է rbc-ն:

«Ուկրաինան չի զգուշացրել ԱՄՆ-ին Ռուսաստանի ռազմական օդանավակայաններին հարվածների մասին: Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ հաստատել է, որ ամերիկացիները նախապես տեղեկացված չեն եղել այդ մասին»,- այս մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:

Միևնույն ժամանակ, CNN-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաղորդել է, թե ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անընդհատ տեղեկացվել է Ուկրաինայի կողմից հունիսի 1-ի հարձակման ընթացքի մասին։

Ուկրաինական զինվորականները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա հարձակվելու համար:

Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում բոլոր հարձակումները հետ են մղվել:

Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են, հայտնել է Պաշտպանության նախարարությունը: Հետագայում հրդեհը մարվել է: Զոհեր չեն եղել

Օդանավակայանները հարձակման են ենթարկվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների Ստամբուլում հունիսի 2-ին կայացած բանակցություններից մեկ օր առաջ: Պեսկովն այդ ժամանակ հայտնել էր, որ Պուտինը միջադեպի մասին տեղեկատվություն է ստացել առցանց:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օդանավակայանների վրա հարձակումները որակել է որպես ահաբեկչական գործողություններ և հայտնել է դրանց մասնակիցներից մի քանիսի ձերբակալության մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30