Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի դեմ հայցադիմումը կազմելու ժամանակ դատախազությունը չի ելել օրենքի այն մեկնաբանությունից, որն, ըստ էության, Սահմանադրական դատարանը հաստատեց

Հունիս 05,2025 15:30

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հրայր Թովմասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործի հերթական դատական նիստը, որի ընթացքում մասնակիցները շարունակեցին քննարկել դեռեւս նախորդ դատական նիստում պաշտպանական կողմի՝ արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը:

Միջնորդության հիմքում դրված է հետեւյալ հանգամանքը, որ հայցադիմումը կազմելու ժամանակ դատախազությունը չի ելել օրենքի այն մեկնաբանությունից, որն, ըստ էության, Սահմանադրական դատարանը հաստատեց: «Ըստ էության, հայցադիմումի մեջ բացակայում են մի շարք էական պնդումներ: Օրինակ, կապը՝ հանցագործության եւ գույքի կամ այլ հիմքերի միջեւ: Հրայր Թովմասյանի մասով նաեւ ուսումնասիրությունը որպես պաշտոնատար անձի չի եղել, այլ եղել է որպես հանցագործության ենթադրյալ հիմքով հարուցված վարույթ»,- Aravot.am-ին ասաց Արամ Օրբելյանը:

Խնդրո առարկայի շուրջ հայցվոր եւ պատասխանող կողմերին հանգամանալից լսելուց հետո, դատարանը միջնորդության քննարկումը համարեց ավարտված եւ հաշվի առնելով գործի բավականին բարդ լինելը, նշեց, որ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար իրեն հարկավոր է ողջամիտ ժամկետ: Վճիռը կհրապարակի հունիսի 10-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30