Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատական նիստի ժամանակ ներկաներից մեկը՝ Արսեն Մինասի Մինասյանը ոտքի էր կանգնել եւ դատավոր Ս. Յուզբաշյանին բառացի ասել հետեւյալը. «Պատվարժան դատարան, թույլ կտաք ես գործի վերաբերյալ կարեւոր բան ունեմ ասելու», ապա ասել. «Ես չեմ հեռանա, մինչեւ չարտահայտվեմ, պարոն դատավոր, էդ սպանությունը ես եմ արել» եւ այդ պահին արդեն բոլորը խառնվել էին իրար,
Արսեն Մինասի Մինասյանը դատավորի հետեւից նույն դռնից փախուստ էր կատարել:
Անգամ դատական կարգադիչն էր մահացել՝ նախնական տվյալներով, սրտի կանգ է ունեցել:
Վկան այսօր ներկայացավ դատարան, ցուցմունք տվեց, պատասխանեց պաշտպանական կողմի հարցերին:
Կարդացեք նաև
Դատարանը նրա իսկ միջնորդությունը լսելով՝ նրա նկատմամբ կիրառեց հսկողություն, տեղաշարժի հետ կապված, այն կիրականացվի ոստիկանության կողմից
Դատարանը սահմանափակեց շփումները մեղադրյալ Նարեկ Սարգսյանի, դատական նիստերի դահլիճ եկող նրա ընկերների, մասնակիցների հետ:
Հարցին, թե գիտակցո՞ւմ է, թե երեք տարի հետո ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, այս վկան ասաց. «Այո, քանի որ մշտապես վախ եմ զգացել, տանջվել եմ, ինձ թվացել է, թե հետապնդում են»:
Երեք տարի դատական գործընթացներ են ընթանում, մեղադրյալ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է իր նախկին կնոջը՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։
Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ