Լրահոս
Օրվա լրահոսը

Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը

Հունիս 05,2025 16:29

Պաշտոնատար անձանց կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու և դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ինչպես նաև տնտեսվարող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարութով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-2023թթ. խուսափել են հարկային պարտավորությունները պատշաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում չկատարված հարկային պարտավորությունների մասով վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1.019.681.497 (մեկ միլիարդ տասնինը միլիոն վեց հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր ինսունյոթ) ՀՀ դրամ վնասը, ինչպես նաև արձանագրված խախտումների վերաբերյալ շահութահարկի գծով կատարվել է վնասի նվազեցում՝ 4.524.736.842 (չորս միլիարդ հինգ հարյուր քսանչորս միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամի չափով:

Հիշյալ տնտեսվարող կազմակերպությունների տնօրենները նախաքննության ընթացքում չեն վիճարկել վերոնշյալ փաստերը, ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները: Վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման հիմքով կայացվել են հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30