Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը մտածում է զրահապատ մեքենա ունենալու մասին, վախենում է սպանություններից

Հունիս 05,2025 17:36

-Այո՛, 7 միլիարդով ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, բա էդ որ գալիս, ասում եք՝ աշխատավարձերը բարձրացրեք, գնացեք զենք առեք, պաշտպանողական զենք ենք գնել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի դիտարկմանը՝ «պադավատներ» էլ եք գնել, պարոն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ազգային ժողովի ֆոնդից գնված մեքենա է, դա նորմալ է: Ես հասկանում եմ՝ որոշ մարդիկ ուզում են, որ սպանություններ տեղի ունենան: Ես մտածում եմ՝ այնուամենայնիվ, իմ մեքենան պետք է փոխեմ եւ զրահապատել տամ, ուղղակի գումարի չլինելու համար… »:

Իսկ որտեղից է Ալեն Սիմոնյանի մեջ առաջացել սպանությունների մտավախությունը, նա այդ մասով էլ պարզաբանեց. «Մի դաշնակցական կա, որը իրավունք է իրեն վերապահել ասել, որ հոկտեմբերի 27-ը պոռթկում էր ու հետո ասում է՝ նման բան է տեղի ունենալու ու դա ուրախություն է առաջացնելու: Ես հասկանում եմ՝ այն մարդիկ, որոնք խոսում են անվտանգության, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ Հայաստանում քաղաքական սպանություններ տեղի ունենան: Հայաստանում 2018 թվականից այս կողմ քաղաքական սպանությունների թեման փակված է, իսկ այդ դաշնակցականը պատասխան է տալու, թող իմանա»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր իր հարցազրույցում կարծիք հայտնել, որ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր եւ այն կարող է կրկնվել։

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնիզ պարզում է սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի լուսանկարը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30