Այսօր Վրաստանը թույլ է տվել 52 հայկական բեռնատար մեքենաների կոնյակ արտահանել ՌԴ․ այս մասին ԱԺ-ում 2024 թվականի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։
Հիշեցնենք, վերջին երկու շաբաթների ընթացքում խնդիրներ են առաջացել հայկական կոնյակը՝ ՌԴ արտահանելու գործում։
Գեւորգ Պապոյանը մանրամասնեց՝ երեկ երեկոյան խոսել է վրացի իր գործընկերոջ հետ, նա խոստացել էր 33 մեքենաների անցնելու թույլտվություն տալ, բայց ավելի շատ մեքենաների է թույլատրվել հատել սահմանը։
Գեւորգ Պապոյանը լավատես է բանակցությունների առումով․ ինքը պետք է մեկներ Վրաստան՝ այս հարցով խորհրդակցությունների, բայց վրաց նախարարն է վաղը ժամանում Երեւան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ