Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության աղմկահարույց դասագրքի համահեղինակին չի հաջողվել ամբիոնի վարիչ դարձնել

Հունիս 05,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս կայացել է ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչի ընտրություն, եւ 25 ձայնով ընտրվել է նույն ամբիոնի դասախոս Սաթենիկ Վարդանյանը: Նույն ամբիոնի մեկ այլ դասախոս՝ Զարուհի Հակոբյանը, չի հավաքել անհրաժեշտ ձայներ եւ, բնականաբար, չի ընտրվել: Վերջինս հայտնի է որպես Սմբատ Հովհաննիսյանի հետ համահեղինակությամբ հրատարակած աղմկահարույց պատմության դասագրքի հեղինակ, որին ժամանակին դեմ էր արտահայտվել 80 պատմաբան:

Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունները ցանկացել են ամեն գնով անցկացնել իրենց թեկնածուին՝ Զարուհի Հակոբյանին, սակայն նա ընդամենը 10 ձայն է ստացել: Անգամ ելույթի համար նրան ավելի շատ ժամանակ էր հատկացվել, քան Սաթենիկ Վարդանյանին: Չնայած արհեստականորեն ստեղծված ինչ-ինչ խոչընդոտներին, Սաթենիկ Վարդանյանը ընտրվել է, եւ այժմ ԵՊՀ մեծ գիտխորհուրդը պետք է հաստատի այդ ընտրությունների արդյունքները;

Ի դեպ, Սմբատ Հովհաննիսյանը եւ Զարուհի Հակոբյանը չեն ընտրվել նաեւ այս տարվա փետրվարին: Սմբատ Հովհաննիսյանը, որ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի միակ թեկնածուն էր, այդ ժամանակ էլ չի անցել: Իսկ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Զարուհի Հակոբյանը, լինելով Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչի թեկնածուներից մեկը, ունենալով իշխանությունների աջակցությունը՝ անհրաժեշտ 21 ձայնի փոխարեն հավաքել էր 19, իսկ մյուս թեկնածուն՝ նույն ամբիոնի հիմնադիր, Միլանի Ամբրոզիան Ակադեմիայի /Իտալիա/ անդամ և Մոնպելյեյի /Ֆրանսիա/ ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը՝ 17 ձայն:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30