Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի կինն անդրադարձել է Դիլիջանում մանկապարտեզի շենքն իրեն տրամադրելու մասին Փաշինյանի հայտարարությանը

Հունիս 05,2025 19:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանն անդրադարձել է Դիլիջանում տարիներ առաջ իրեն մանկապարտեզի շեն տրամադրելու մասին ՆԻկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

Նա մասնավորապես գրել է.

«Հ1 հեռուստաալիքի այս ռեպորտաժը՝ վերաբերող «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված շենքին, չի ներկայացնում պատմությունը ամբողջական և ճշգրիտ ձևով։

Նախ և առաջ, շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ՝ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը, որը պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպություն է և ղեկավարվում է տնօրինության խորհրդի կողմից։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։

Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։

2018 թվականի զարգացումներից հետո, կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմեցին շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհրդը որոշեց այն վերադարձնել տեղական իշխանություններին։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 120 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա խիստ կասկածելի՝ է հաշվի առնելով որ ամբողջ Հայաստանով, հատկապես մարզերում դպրոցներ և մանկապարտեզներ փակվում են։

կից՝ վերանորոգված և կահավորված շենքի բացման մամուլի հաղորդագրությունը»։

 

Թեմային անդրադարձել է Վարդան Օսկանյանը, գրելով.

Այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց շահարկել այն մանկապարտեզի հարցը, որը հատկացված էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը։ Նախ և առաջ, այս հարցն առնչություն չունի ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի հետ։ Շենքը երբեք չի սեփականաշնորհվել և որևէ անհատի չի փոխանցվել։ Այն տրվել է պաշտոնապես գրանցված կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին ծառայելու համար։

Այսօրվա համատարած կոռուպցիայի, պետական միջոցների վատնման և գույքի յուրացման միջավայրում այս ամբողջ պատմությունը միայն դրական լույսով է ներկայացնում Նանիին և իր ղեկավարած կազմակերպությունը։ Ավելի քան մեկ տասնամյակ կառավարման ընթացքում երբեք փորձ չի արվել շենքը սեփականաշնորհել, վարձակալության հանձնել, վաճառել կամ դարձնել բիզնես նախագծի մաս։ Իսկ երբ տեղական իշխանությունները դիմեցին շենքի վերադարձի խնդրանքով, այն վերադարձվել է։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30