Լրահոս
Օրվա լրահոսը

Բրունհամել բնակավայրի և Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի միջև կձևավորվի համագործակցություն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ

Հունիս 05,2025 22:22

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ հունիսի 2-3-ը մասնակցեց Գորիսում կայացած  Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպիսինն է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով  նիստով։

🔷Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խորացնել երկկողմ գործընկերությունը և քննարկել ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ձեռքբերումներն ու հեռանկարները։

🔷ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մասնակցել է աշխատաժողովներին և պանելային քննարկումներին, իսկ մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը հանդես է եկել զեկույցով։

Այնուհետև մարզի պատվիրակությունը ներկա է գտնվել բարձրաստիճան բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։

💬Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի շրջանակներում ֆրանսիացի գործընկերներն այցելեցին նաև Ջերմուկ։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկ», «Ջրահարսի վարսեր» ջրվեժ ու հանքային ջրի ըմպելասրահ՝ համտեսելով բուժիչ հանքային ջուրը։

Այնուհետև երկու կողմերը քննարկել են ապակենտրոնացված  համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես դիտարկվել են ֆրանսիական մի քանի քաղաքների և տարածաշրջանների հետ համագործակցության նոր հեռանկարները։

🤝Բրունհամել բնակավայրի և Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի միջև կձևավորվի համագործակցություն  գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, իսկ Օ-դե-Ֆրանս ռեգիոնի հետ համագործակցության շրջանակները կարող են  մի քանի ոլորտներ ընդգրկել՝ առողջապահություն, ֆրանսերենի ուսուցման ընդլայնում, զբոսաշրջություն։

Ֆրանսիական Սեն Ռաֆայել և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հուշագիրը կնքվել է դեռևս 1997թ․։ Քննարկումներում դիտարկեցին նաև Սեն Ռաֆայել քաղաքի հետ թափոնների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

✅Ճանաչողական այցի ժամանակ կարևորվել են համատեղ ծրագրերի իրականացումն ու  փոխադարձ այցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարբեր ուղղություններով զարգացող բարեկամական հարաբերություններին։

 

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30