Կարծում եմ, երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը՝ ներքաղաքականն է, որի համաձայն իշխանությունը ցանկանում է բոլորին ցույց տալ, որ ոչ միայն իրենք ենք կոռումպացված, այլև՝ նրանք։ Երկրորդը՝ եկեղեցին այն եզակի կառույցներից է, որն ամբողջովին չի հնազանդվել գործող իշխանություններին և իր մեջ հնարավորություններ է պարունակում։ Հարկ եղած դեպքում կարող է քաղաքական գործընթացներ գեներացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով իշխանությունների և բարձրաստիճան որոշ հոգևորականների միջև առկա լարվածությանը։
Արդյոք այդ լարվածության պատճառներից մեկն էլ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բելառուս կատարած այցն էր։ Չէ որ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քանի դեռ Բելառուսում նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, Հայաստանից որևէ պաշտոնյա այդ երկիր չի գնա։
Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցում Լուկաշենկոյի այն խոստովանությունից հետո, թե «Հիշեցի մեր զրույցը ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ և եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»։
Քաղաքական մեկնաբանն ասում է, որ հիացած չէ Կաթողիկոսի այդ այցով։ «Դա անթույլատրելի էր, որովհետև Բելառուսի դիրքորոշումը շատ լավ գիտենք։ Պարզ ասած՝ Բելառուսը թշնամական պետություն է։ Եվ Կաթողիկոսը չպիտի գնար այնտեղ։ Գնացել էր, որովհետև կանչել էին այնտեղ, որովհետև ուզում էին, որ Հայաստանում հեղաշրջո՞ւմ իրականացնի։ Շատ բարի։ Դրա համար կան հատուկ ծառայություններ, և դրա համար պետք չէ կուսակրոնության մասին խոսել։ Եթե այդպիսի բան կա, հատուկ ծառայությունները պիտի բաց տեքստով ասեն, որ մենք հասկանանք»,- հավելեց նա։
Կարդացեք նաև