Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պատուհասը թակում է ազգի դուռը, նման մարդիկ նախընտրում են փնտրել իրենց հարմարավետ բույրը»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Հունիս 05,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է.

«2020 թվականի աղետալի օրերին, երբ հայ ազգը ողբում էր Արցախի կորուստը, երբ հազարավոր ընտանիքներ սգում էին իրենց զավակների, եղբայրների, հայրերի կորուստը, նա հայտնվեց հանրության առաջ՝ «ողբալով» իր ՕԾԱՆԵԼԻՔԻ կորուստը։ Այն օրերին, երբ սուգը դարձել էր համազգային հոգեվիճակ, այդ մարդը ցավ էր ապրում ոչ թե հայրենիքի, այլ իր անձնական փուչ արժեքի համար։ Սա ոչ միայն անտարբերություն է ժողովրդի ողբերգության նկատմամբ, այլ նաև խորը անհարգալից վերաբերմունք այն սրբության հանդեպ, որ կոչվում է զոհաբերություն։ Եվ այսօր նման պահվածքից զարմանալն իսկապես զուր է։ Երբ պատուհասը թակում է ազգի դուռը, նման մարդիկ նախընտրում են փնտրել իրենց հարմարավետ բույրը․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30