Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամի ավերում, միտումնավոր սպանություններ»․ Բաքվի դատարանից սլաքներն ուղղվում են դեպի ՀՀ. factor.am

Հունիս 05,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մինչ Հայաստանում երկրի բարձր ղեկավարությունն ու եկեղեցու ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների և պատանդների շինծու գործերով դատավարությունները։ Ադրբեջանական դատարանում արդեն սկսել են առարկայական մեղադրանքներ հնչել ոչ միայն Արցախի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այլև ուղիղ ՀՀ-ի դեմ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սկսված զինված հարձակումների և ռազմական ագրեսիայի հետևանքով Աղջաբեդիի շրջանում դիտավորյալ սպանվել է 1 քաղաքացիական անձ, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Զոհերի թվում 5-ը կանայք են, 14-ը՝ տղամարդ, այդ թվում՝ երկու անչափահաս»,- մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի դատախազը։ Թեև հենց միայն այս մեղադրանքն արդեն իսկ խեղաթյուրում է իրականությունը, քանի որ հայտնի է՝ Արցախյան 44-օրյա պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը, դա չի խանգարում Բաքվի դատարանում ներկայացված նյութերում պնդել՝ Աղջաբեդիի շրջանում զինված հարձակումների հետևանքով մեծ նյութական վնաս է հասցվել։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ծանր հրետանային կայանքներից, ինչպիսիք են T-64, T-72, T-80, T-90, «2Ս3 Ակացիա», «Գվոզդիկա» և այլ կայանքներից, D-20, D-30, D-44, D-81 (D-81M) թնդանոթներից, ականներից և նռնականետերից, «Գրադ» կայանքներից, ինչպես նաև այլ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցների հետևանքով Աղդամում դիտավորյալ սպանվել է 7 և վիրավորվել 46 քաղաքացիական անձ»,- ասվում է մեղադրանքում։ Այս հատվածում միանգամից աչքի է զարնում երկու ստահոդ տեղեկություն՝ ներկայացված զինատեսակներից մի քանիսը ո՛չ ՀՀ ՊՆ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն չեն ունեցել։ Մյուս կեղծիքն այն է, որ նշված ժամանակահատվածում Ակնան եղել է Արցախի Հանրապետության կազմում։ Հրապարակված նյութերում խոսվում է ևս մի քանի քաղաքներում, իբր, զոհված անձանց, վիրավորված քաղաքացիների և փլուզումների մասին, ավելին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավկովկասյան խողովակաշարի` «Սմերչ» հրթիռներով թիրախավորման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են ներկայացվել։

Վերջին նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Մինգեչաուր քաղաքին, իբր, այն դիտավորյալ հարվածների է ենթարկվել Հայաստանի զինված ուժերի կողմից՝ «օգտագործելով մեծ ավերիչ հզորության «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»։

Փաստացի, պաշտոնական Բաքուն հստակ քաղաքականություն է վարում՝ պատերազմի սադրանքը Հայաստանի վրա բարդելու համար։ Իսկ ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ՀՀ-ն ոչ միայն 16 պատանդների մասով ընթացող շինծու դատավարության, այլև այս կեղծ մեղադրանքներին համարժեք պատասխան տալու ուղղությամբ։ Տեղեկությունները շատ սուղ են, սակայն Փաշինյանը ևս մտահոգություն էր հայտնել ամիսներ առաջ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30