«Ազատություն». Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:
Նախօրեին Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: