Լրահոս
Օրվա լրահոսը

Խելացի աշխատանքը այնքան ռիսկեր կարող է չեզոքացնել, վտանգներ կանխել, բայց երկրի վարչապետը բոլորովին այլ թիրախներ ուն. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 06,2025 15:58

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մինչ Փաշինյանն ու Փաշազադեն պասերով շարունակում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհել, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից երկու անչափահաս երիտասարդ է անհետացել։ Ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական պարզաբանում չկա։ Լուռ են նաև հայկական կողմում, հայտարարությամբ հանդես է եկել միայն ԱԱԾ-ն՝ «Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում․․․»: Հասկանում ե՞ք՝ երկու ՀՀ անչափահաս քաղաքացի է կորել, երկրի վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում»․․․Լավ սրան ի՞նչ անուն տաս։

Մեկ էլ մի հիշեցում անեմ, 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զորքերն առաջին անգամ ներխուժեցին Սև լճի տարածք, միջազգային տարբեր դերակատարներից՝ այդ թվում՝ օրինակ, Ֆրանսիայից, Կանադային, ԱՄՆ-ից ու Հնդկաստանից եղել են շատ հասցեական ու կարևոր հայտարարություններ, որոնց միջոցով կարելի էր հասնել զորքերի դուրսբերմանը։ Բայց 2021 թվականի մայիսի 27-ին Փաշինյանն արեց «հայելային հետքաշման» շատ վտանգավոր առաջարկը, որի արդյունքը եղավ 2022 թ. սեպտեմբերի պատերազմը, տարածքային նոր կորուստները, մարդկանց առևանգման դեպքերը։

Խելացի աշխատանքը այնքան ռիսկեր կարող է չեզոքացնել, վտանգներ կանխել, բայց դե երկրի այսօրվա վարչապետը բոլորովին այլ թիրախներ ունի ու, ցավալիորեն, նրա բոլոր նշանակետերը բացառապես Հայաստանի ու հայկական հանրության դեմ են ուղղված․․․Իսկ երկու անչափահաս երիտասարդներից դեռ լուր չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30