Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զբոսաշրջիկներին Բայկալ լիճը կհետաքրքրի՞․ Իրկուտսկի մարզպետն առաջարկում է ուղիղ չվերթներ գործարկել

Հունիս 06,2025 19:05

Անցած՝ 2024 թվականի տվյալներով, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեի փոխադարձ առեւտուրը 1,6 անգամ ավելացրել է․ այս մասին այսօր, Երեւանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ ֆորումի ժամանակ տեղեկացրեց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։ Այդ ցուցանիշը՝ թվային արտահայտությամբ մոտ է 12 միլիարդ դոլար է։

Ռուսաստանցի չինովնիկը հաճելիորեն զարմացած է, քանի որ հինգ տարի առաջ դա նույնիսկ պլանավորել հնարավոր չէր։ ԱՊՀ եւ ԵԱՏՄ շրջանակներում երկկողմ համագործակցությունները, ըստ նրա, հնարավորություններ են, իսկ տարածաշրջանային համագործակցության ներուժը դեռեւս իրացված չէ։ Այդ հնարավորությունների իրացման համար, ռուսաստանցի չինովնիկն ասաց, որ լրացուցիչ կարգավորիչ հարթակներ են ստեղծվել՝ Հայաստանի 7, իսկ Ռուսաստանի 16 մարզերի միջեւ ստորագրվել է 21 համաձայնագիր։ Այսօր այդ համաձայնագրերի թիվն էլի կավելանա, իսկ առհասարակ, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործում է միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագիր։

Ռուսաստանի Արխանգելսկի մարզպետ Ալեքսանդր Ցիբուլսկին էլ խոսեց իր ղեկավարած մարզի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության աճի մասին․ այն կազմել է 20 տոկոս։ Այդ դինամիկան ակնկալվում է 2025-ին։ ՌԴ Արխանգելսկի մարզը Հայաստանի անտառարդյունաբերական համալիրի արտադրանքի խոշոր արտահանողն է․ Հայաստան մատակարարումների 40 տոկոսը բաժին է ընկնում այս ոլորտի արտադրանքին։ Մատակարարվում է թուղթ, փայտ, ստվարաթուղթ, ջերմամշակված տախտակ, ճառագայթներ:

Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզեւն էլ իր խոսեց Երեւանի եւ ՌԴ-ի Իրկուտսկի միջեւ ամառային շրջանում ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունների մասին․ «Ակնկալում ենք Իրկուտսկի մարզի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջային հոսքի զարգացում։ Զբոսաշրջիկներին ձգողը Բայկալ լիճն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն էլ հայտարարեց՝ Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար․ «Առևտրաարդյունաբերական պալատը, Տնտեսական զարգացման նախարարությունը… հաճույքով հարթակներ կտրամադրենք հայկական մարզերը մեզ մոտ` Ռուսաստանում ներկայացնելու համար։ Ցանկացած տեղ կարող ենք հավաքել բիզնեսին, որպեսզի մեր հայրենակիցները իմանան մարզերի հնարավորությունները եւ ներդրումներ կատարեն»։

Ըստ բանախոսի, Ռուսաստանում հայկական մարզերի մասին քիչ տեղեկություն կա․ «Դիմում եմ հայկական կողմին․ եկեք, ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի դաշնությունում ձեր մասին ավելին իմանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, այսօր Երեւանում ընթանում է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Մինչ այդ ՌԴ պաշտոնյան մասնակցել էր ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստին։ Վալենտինա Մատվիենկոն Երեւանում է գտնվում պաշտոնական այցով։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30