Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Դատավորն ասում է՝ եկեք սահմանափակվենք դատախազի ներկայացրած մեղադրանքի շրջանակներում եւ ոչ մի ավել բան մի խոսեք»

Հունիս 07,2025 00:36

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով դատավարության այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

Հանրային մեղադրողը նշեց, որ ինքը հանդես կգա կարճ ելույթով: Նա հայտարարեց, որ Էդգար Ղազարյանին հասցվել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Ըստ այդմ, նա առաջարկեց մեղադրյալներին ճանաչել մեղավոր եւ միջնորդեց կայացնել համապատասխան մեղադրական վերդիկտ:

Էդգար Ղազարյանը համաձայն չէր հանրային մեղադրողի ձեւակերպման հետ: Նրա համոզմամբ, իր հետ տեղի ունեցածը սպանության կազմակերպված փորձ է եղել, այն ունի կատարողներ, որոնք դատարանի դահլիճում են եւ կազմակերպիչներ, որոնց հայտնաբերելու համար ոչ նախաքննական մարմինը եւ ոչ էլ դատարանը, չնայած իր միջնորդություններին, քայլեր չեն ձեռնարկել: Տուժողը իր սպանությունը կազմակերպողների առումով ունի կասկածվող կոնկրետ անձանց  անուններ եւ համոզված է, որ այդ ամենը կազմակերպվել է իր քաղաքական-հասարակական գործունեության պատճառով, քանի որ մինչեւ միջադեպը իր նկատմամբ բռնություն իրականացրած անձանց երբեւէ չի ճանաչել, նրանց հետ որեւէ հարաբերություն, առնչություն չի ունեցել: Ասել է թե, գործել է ուղղահայաց ենթակայության հանցավոր շղթա: Նա դատարանին միջնորդեց նախ, մեղադրյալների նկատմամբ կիրառել ավելի խիստ պատիժներ, ինչպես նաեւ պնդեց նախկինում արած իր առաջարկը՝ գործում ներգրավել նոր մեղադրանքներ:

Պաշտպանվող կողմի ներկայացուցիչը ընդհանրապես հերքեց մեղադրյալների մասնակցությունը այդ բռնությանը եւ միջնորդեց կայացնել արդարացնող դատավճիռ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի հունիսի 18-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30