Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը հարկադրված է արձագանքել քրիստոնեության հետ կապված հարցերին, մասնավորապես՝ թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորում այդ կրոնի հետևորդներին․ Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 07,2025 12:42

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց է տվել բրիտանական «Global news» լրատվական ծառայությանն ու հայտարարել, թե իբր Ռուբեն Վարդանյանը իրենցից Աստվածաշունչ չի ուզել։ Հիշեցնեմ, որ Վարդանյանին որդին և միջազգային փաստաբանը նույն լրատվականին հայտնել էին, որ Վարդանյանը թիրախավորվում է նաև որպես քրիստոնյա, օրինակ՝ նրան մերժում են տրամադրել կրոնական գրականություն, այդ թվում՝ Աստվածաշունչ։ Ադրբեջանցի դեսպանն, իհարկե, ստում է։ Բայց փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմը հարկադրված է արձագանքել քրիստոնեության հետ կապված հարցերին, մասնավորապես՝ թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորում այդ կրոնի հետևորդներին։

Օրեր առաջ 24 news-ին տված իմ հարցազրույցում ես մանրամասն անդրադարձել էի այս հարցին, խոսել այն մասին, թե ինչպես է կրոնի գործոնը կիրառվում են նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման բարձրաձայնելու համար։ Հարցազրույցում ցավով արձանագրել էի, որ վարչապետի շատ անսպասելի թվացող, բայց հստակ հաշվարկված հակաեկեղեցական արշավն ունի հիմքեր, Բաքուն ցանկանում է Փաշինյանի խոսույթն օգտագործել Հայաստանն ու հայերին «կեղծ» քրիստոնյաներ ներկայացնելու համար՝ դրանով իսկ արձագանքելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին։ Իմ կարծիքով, Փաշինյանի ակցիան գլխավորապես Ադրբեջանի ձեռքին գործիք դնելու նպատակ է հետապնդում միջազգային հարթակներում քրիստոնեության հետ կապված թեման լռեցնելու համար, մնացյալը՝ ուղեկցող հանգամանքներ են․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30