Լրահոս
Օրվա լրահոսը

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի. Ալեն Սիմոնյան

Հունիս 08,2025 10:48

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում:

Քեզ թվում է, որ մեկ է` ինչ էլ անես` քեզ հիշելու են որպես անկախության սիմվոլ և մեծարեն, բայց չարաչար սխալվում ես. ժամանակները փոխվել են, դու ամեն ինչ արեցիր, որ քեզ այլևս չհիշեն կամ կհիշեն որպես անհաջող անցյալի փորձանք:

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի։ Դու բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն ես: Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների անունները, որոնց գլուխը կերար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հիմա տեսեք սա ում է ավելի շատ սազում, ՔՊ-ին թե ԼՏՊ-ին։

    բարոյականության պարտության, անկախության ձախողման, քաղաքական անհաջողության, մարդկանց հույսի, սպասումների, ժողովրդավարության և բոլոր պարտությունների սիմվոլն եք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30