Լրահոս
Օրվա լրահոսը

Գինի խմողներից լավ կլինի տարիք հարցնել

Հունիս 08,2025 18:01

«Երեւանի գինու օրերը» հրաշալի միջոցառում է, որի շրջանակում ե՛ւ երիտասարդ երաժիշտներն են  ելույթ ունենալով դառնում են ճանաչելի, ե՛ւ  գինեգործները, ե՛ւ նորաբաց ռեստորաններն են առաջին անգամ հանրությանը ցուցադրում իրենց գինիներն ու ուտեստները: Ամենակարեւորը՝ «Երեւանի գինու օրերը» միջոցառում է, որը միտված է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես գինու հնագույն բնօրրան, ներկայացնել մեր  մշակույթը, նաեւ զբոսաշրջիկներ ներգրավել:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ միայն հունիսի 7-ին, ժամը 21-ին «Երեւանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 300 մարդ: Ընդհանրապես հպարտանալու է, որ «Երեւանի գինու օրերը» տարածաշրջանի գինու ամենամեծ փառատոնն է:

Մի կարեւոր բան, սակայն, պակասում է «Երեւանի գինու օրերին», լավ կլիներ, որ հստակ տարիքային շեմ սահմանվեր մասնակիցների, ալկոհոլ գնելու, օգտագործելու եւ սպառելու համար:

Աշխարհի տարբեր երկրներում փառատոներում եւ փաբերում պահանջվում է ID քարտ, իրականացվում է Face control:

Օրինակ, ԱՄՆ Օրեգոն նահանգում անցկացվում է գարեջրի ամենամյա փառատոն՝ Portland Craft Beer Festival-ը, որտեղ մասնակցության տարիքը 21-ն է, իսկ անչափահասներին ընտանիքով ներկա գտնվելու համար թույլատրում են հատուկ ժամերի:

Lincoln Wine Fest-ին, դարձյալ ԱՄՆ-ում պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ՝ մասնակցության համար ստուգում են արդյոք անձը 21 տարեկան կա՞:

Բավարական մշակույթի մաս կազմող  Մյունխենի Oktoberfest գարեջրի, գինու եւ զբոսաշրջության  փառատոնին մինչեւ 6 տարեկան երեխաներին արգելում են ներկա գտնվել ծնողների հետ, իսկ ալկոհոլ կարող են խմել 18-ից բարձր տարիքի անձինք:

Փարիզի  Montmartre-ի գինու փառատոնին, որտեղ ներկայացվում են տեղական գինեգործարանները, մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ալկոհոլ կարող են խմել 18-ից բարձր տարիք ունեցող անձինք:

Վանկուվերի գինու միջազգային փառատոնին (Կանադա) եւս չես կարող մասնակցել, եթե համապատասխան տարիքային շեմը չես բավարարում:

ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ աշխարհի շատ երկրներում փաստաթղթեր պահանջելը նպատակ ունի երիտասարդներին պաշտպանել ալկոհոլից, երեխաներին՝ դրա նկատմամբ հետաքրքրությունից, ինչը նաեւ օրենքի պահանջ է: Երեւանում, սակայն, պատկերն այլ է: Շատերն ընտանիքներով գալիս են գինի խմելու, փառատոնային տարածքով բաժակը ձեռքներին շրջում են՝  փոքրիկ երեխաների ձեռքերից բռնած:

Հասկանալի է, որ մեր հարեւանները ոտնձգություններ ունեն գինու հնագույն հայրենիքի պատմական փաստը սեփականելու, եւ մենք իրավացիորեն խնդիր ունենաք հայկական գինեգործությունը քարոզելու, բայց դա մեզ իրավունք չի տալիս նման ալկոհոլային տոներին մասնակցել երեխաների հետ կամ նրանց ուսերին դրած շրջել Սարյան, Թումանյան, Մոսկովյան  փողոցներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30