Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմիններն ակտիվորեն համագործակցում են

Հունիս 09,2025 12:05

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով  աշխատանքային այց է կատարել Հռոմ։

Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել  իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN)  մենթորության ծրագրին։

ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ փորձի փոխանակումը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կարող է օրինակ ծառայել ICPEN-ի այլ մասնակիցների համար։ Նա հավելել է, որ  օրենսդրական բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության համակարգը կհամապատասխանեցվի ԵՄ դիրեկտիվներին, արդեն  երկրորդ ընթերցումն է անցել Ազգային ժողովում և ակնկալվում է, որ մինչև հունիսի վերջ ամբողջությամբ կընդունվի օրենսդիր մարմնի կողմից։

Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինները վերջին շրջանում ակտիվորեն համագործակցում են։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Երևանում երկու գերատեսչությունների ղեկավարները կնքեցին համագործակցության  հուշագիր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30