Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահրամանյանը ինտենսիվ հարցաքննվելու է. փաստաբան

Հունիս 09,2025 15:12

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին 4 ժամ հարցաքննվել է անփութության, զենք- զինամթերք թշնամուն հանձնելու գործով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Այս մասին հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց նախագահի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը վկայի կարգավիճակում է հարցաքննվում, հնարավո՞ր է զարգացումները տանեն նրան, որ հենց իրեն մեղադրանք առաջադրեն ու վկայի կարգավիճակից սահուն անցնի մեղադրյալի կարգավիճակին՝ հարցին փաստաբանը պատասխանեց. «ՀՀ իրավական համակարգում ոչինչ չեմ բացառում: Բայց այս պահի դրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու կամ նրան մեղադրանք ներկայացնելու հիմքեր քննիչը չունի, կանի՞, թե՞ չի անի, ես չէ, որ կարող եմ պատասխանել այդ հարցին»:

Փաստաբանը նկատեց, որ այս վարույթի քննության համար երկար տարիներ կպահանջվի, ու դեռ շատ մարդիկ են հարցաքննվելու: Նրա խոսքով՝ նախագահի ինտենսիվ հարցաքննություն էլ է լինելու, բայց վարույթ իրականացնող մարմնի կողմից նախազգուշացվել է հաջորդ հարցաքննության օրվա մասին այլեւս չհայտնել, թեեւ դա նախաքննական գաղտնիք չէ:

Իսկ վարույթի շրջանակում ինտենսիվ հարցաքննություններ, ըստ փաստաբանի, նախատեսված են միայն վարույթի ծավալով պայմանավորված. «Այս պահի դրությամբ զրկված եմ այս վարույթին քաղաքական նշանակություն տալուց, որովհետեւ կարեւորում եմ այս վարույթի նշանակությունը: ՀՀ իրավասու մարմիններն այդ խնդրին պետք է արձագանքեին: Խնդիրն այն է, որ Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025-ին, բայց նա պետք է ավելի շուտ հարցաքննվեր»:

Ի՞նչ են ուզում պարզել այս վարույթի շրջանակում՝ ո՞վ հանձնեց Արցախը հարցին, փաստաբանը պատասխանեց՝ ՀՀ ցանկացած բնակչի, արցախցու համար պարզ է՝ ով է հանձնել Արցախը:

Իսկ ո՞վ է հանձնել հարցին նա պատասխանեց. «ՀՀ իշխանությունը գրաված ներկայացուցիչները»:

Հիշեցնենք, որ այս վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Փաստաբանն ասաց՝ տեղյակ չէ, արդյոք Բաբայանը վարույթի շրջանակներում հարցաքննվել է, թե ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30