Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանա լճում հրեշի հայտնվելու պատմությունը ինքս եմ հորինել». 31 տարի անց խոստովանել է թուրք լրագրողը

Հունիս 09,2025 15:58

Ermenihaber. Թուրքիայում տարիներ շարունակ քննարկումների ու առասպելների առարկա դարձած «Վանա լճի հրեշի» մասին պատմությունը պարզվել է՝ 31 տարի անց։

Թուրք լրագրող Մեհմեթ Չեթինգյուլեչը, որն իր 40-ամյա կարիերայի ընթացքում հայտնի է եղել «ճշգրիտ լրագրությամբ», բացահայտել է, որ հենց ինքն է 1993 թ․ հորինել «Վանա լճում հրեշի հայտնվելու» պատմությունը՝ տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

Չեթինգյուլեչը գրել է, որ այն ժամանակ, երբ լճի ջրի մակարդակը բարձրացել էր, քննարկվում էր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Սակայն նա առաջարկել է պատգամավոր Զեքի Էրգեզենին թեման մատուցել ոչ թե որպես էկոլոգիական խնդիր, այլ՝ հրեշի հայտնվելու սենսացիա։

Այսպես, միևնույն օրը «Sabah» և «Yeni Yüzyıl» թերթերում հրապարակվել է լուրը «Վանա լճի հրեշի» վերաբերյալ, ինչը մեծ արձագանք է ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։

Արդյունքում հեռուստաընկերությունները սկսել են ուղիղ եթերներով լուսաբանել «հրեշի որսը»։ Ինչպես պարզվում է՝ օրերով ցուցադրված «հրեշի տեսագրությունը» իրականում ջրի մեջ տեսած գոմեշի պատկերն էր։

Չեթինգյուլեչը հավելել է, որ այս հնարքով Վանի տնտեսությունն ու զբոսաշրջությունը աշխուժացել են, իսկ ինքը, թեև խոստովանում է, որ դա ապատեղեկատվություն էր, նշում է. «Սիրել եմ հայրենիքս ու դրա համար եմ արել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30