Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ.-ին 10 մարզկենտրոններում իրականացվել են ռադիոմոնիտորինգի եւ տեղորոշման 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման աշխատանքներ

Հունիս 09,2025 17:27

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Մանրամասն ներկայացնելով իրականացված ծրագրերն ու միջոցառումները՝ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի համար հատկացվել է 677 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 94 տոկոս:

Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի շրջանակում հատկացվել է 2,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95.8 տոկոս: Հատկացված միջոցներն ուղղվել են 4 միջոցառումների իրականացմանը:

ՀՀ տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ու հեռահաղորդակցության ու կապի կանոնակարգման միջոցառման համար հատկացվել է 2,3 մլրդ դրամ: Նշված գումարով Հանրապետության 10 մարզկենտրոններում «Ռադիոհսկման կայանների կառուցում եւ համակարգի ներդրում» միջոցառման շրջանակում ամբողջությամբ իրականացվել են 2024 թվականի համար նախատեսված ռադիոմոնիտորինգի  եւ տեղորոշման 19 չսպասարկվող ստացիոնար կայանների տեղակայման, գործարկման, տվյալների փոխանակման միասնական ցանցին ինտեգրման եւ շահագործման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների համար բյուջեով նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, սակայն բուն բովանդակային իմաստով կատարողականը կազմել է 16,3 տոկոս: Բյուջեի մնացած հատվածը վերաբաշխման միջոցով տրվել է մի շարք գերատեսչությունների տարբեր միջոցառումների համար:

Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով հստակեցումներ հաշվետվության ներկայացված ծրագրերի, միջոցառումների վերաբերյալ:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաքելությունը քաղաքականությունների մշակումն է»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ 2024 թվականին երկու կարեւոր՝ «Կիբեռանվտանգության մասին» եւ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքների նախագծեր են մշակվել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30