Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 2-8-ը
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.77 մ (08.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.398 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 8-ը ներառյալ՝ 90.269 մլն.մ³:
2025 թվականի հունիսի 6-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ, և լճից բացթողնված ջրի գումարային ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 6-ից հունիսի 8-ը ներառյալ կազմել է 3.473 մլն․մ³:
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ