Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ին կենսաչափական հսկողության լիազորություն տվող նոր օրենքը մի շարք իրավունքներ է վտանգում․ միջազգային արձագանք

Հունիս 09,2025 18:10

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել «ՔՀԿ չափիչի» վերջին հրապարակման վերաբերյալ

ՆԳՆ-ին կենսաչափական հսկողության լիազորություն տվող նոր օրենքը մի շարք իրավունքներ է վտանգում․ միջազգային արձագանք
«ՔՀԿ չափիչը» (CSO Meter), որը գնահատում է քաղաքացիական հասարակության իրավիճակը Արևելյան գործընկերության երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), անդրադարձել է ՀՀ ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի փոփոխությանը և դրա վերաբերյալ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) վերջին զեկույցին։
Ըստ հրապարակման՝ համակարգը վտանգելու է Հայաստանում անձնական կյանքի գաղտնիության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները և խտրականության արգելքը։ «ՔՀԿ չափիչն» օրենքի ընդունումը արդեն իսկ գնահատել է որպես Հայաստանում քաղաքացիական հասարակության իրավիճակի բացասական փոփոխություն, ինչն ազդելու է տարեկան գնահատականի վրա։
Հիշեցնենք, որ ՔԻՀԿ-ն առաջարկել էր օրենքը չեղյալ ճանաչել կամ հետաձգել դրա ուժի մեջ մտնելը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։ «ՔՀԿ չափիչի» հրապարակման մեջ նշվում է, որ ներկա տեսքով օրենքի կիրառությունը կառաջացնի զանգվածային վերահսկողության ինստիտուցիոնալիզացման վտանգ, որն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության հետ։
ՔԻՀԿ զեկույցը՝ այստեղ:
ՔՀԿ չափիչի հայտարարությունը՝ այստեղ:
«ՔՀԿ չափիչը» նախագիծ է, որի շրջանակում մշտադիտարկվում է Արևելյան գործընկերության երկրներում (այդ թվում Հայաստանում) իրավական և օրենսդրական միջավայրը և այդ միջավայրի ազդեցությունն այդ երկրների քաղհասարակությունների վրա։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30