Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր քայլերը պետք է միտված լինեն կինոարտադրության զարգացմանը՝ որպես առանձին ինքնաբավ ճյուղի. Ժաննա Անդրեասյան

Հունիս 09,2025 18:14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները:


Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:

Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպման նպատակը ոլորտի ներկայացուցիչների հետ առկա խնդիրների քննարկումն է:

«Կառավարությունը լուրջ առաջնահերթություն է դիտարկում կինոարտադրության ոլորտի զարգացումը: Մեր քայլերը պետք է միտված լինեն կինոարտադրության զարգացմանը՝ որպես առանձին ինքնաբավ ճյուղի: Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում ստեղծել հնարավորություններ՝ ապահովելով նաև պետական հոգածություն բոլոր այն ուղղություններով, որոնցում դրա կարիքը կա:

Պետք է չմոռանանք նաև կինոարտադրության՝ որպես տնտեսության առանձին ճյուղի ընկալման կարևորությունը: Մեր քաղաքականությունն այդ իմաստով պետք է հավասարակշռված լինի, և պետական հոգածությունը պետք է խթանի ոլորտի զարգացումը», – նշել է նախարարը՝ կինոգործիչներին առաջարկելով ներկայացնել բոլոր հարցերն ու խնդիրները՝ համատեղ քննարկելու և միասնական լուծումներ փնտրելու նպատակով:

Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորմանը, մասնավորապես՝ դրամական աջակցության մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգին, կինոոլորտին տրվող պետական աջակցությանը, օրենսդրական փոփոխություններին և այլ հարցերի:

Նախարարը ներկաների հետ հանգամանորեն քննարկել է վերոնշյալ հարցերի շրջանակը և առաջարկել ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ՝ համատեղ քննարկելու իրավական ակտերի փոփոխության նախագծերը և կինոոլորտին առնչվող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30