Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլն ո՞վ է, որ պնդում է, թե կաթողիկոսը պետք է հրաժարական տա»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 09,2025 20:40

«Եթե իրավական առումով նայենք, Արմեն Աշոտյանը պետք է ոչ դատապարտված լիներ, ոչ էլ մեղադրյալի աթոռին։ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և շուրջ երկու տարի գտնվում է անազատության մեջ, այնուհետև տնային կալանքում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ իմպիչմենտի գործընթացը մտնում է գործնական փուլ, և չպետք է սպասել 2026-ի ընտրություններին․ «Ակնհայտ է, որ Նիկոլը կործանում է ՀՀ երրորդ հանրապետությունը։ Ինքն ու իր ամբողջ թիմը հարձակում են սկսել Հայ առաքելական եկեղեցու վրա։ Սա հարձակում է հայ ինքնության, հայոց պատմության, հայ ազգի նկատմամբ։ Նիկոլն ո՞վ է, որ պնդում է, թե կաթողիկոսը պետք է հրաժարական տա։ Կաթողիկոսը Աստծո օծյալն է անկախ իր անձից։ Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30