Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց

Հունիս 09,2025 18:44

«Դատարանը գտնում է, որ տվյալ պահի դրությամբ հաշվի առնելով այն արձանագրումները, որոնք դատարանը վերջին կալանքի հարցը քննարկելիս արել է, դրանք դեռևս չեն վերացել։ Առնվազն ներկայով դատարանը գտնում է՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքի գործողության ընթացքում իրավաչափության պայմանները չեն վերացել, որ տնային կալանքը փոխվի»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը։

Նա նշեց՝ դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգել երկու ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 11-ը։ Վահե Դոլմազյանը նաև հայտնեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել Հակակոռուպցիոն դատարան տասնօրյա ժամկետում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30