«Նիկոլը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարում է, հայոց պատմության դեմ պայքարում է, հայ եկեղեցու դեմ պայքարում է։ Ցանկացած ինստիտուտ ու արժեհամակարգ, որը կրում է հայկականություն, Նիկոլի համար վտանգ ու պայքար է»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Հարցին՝ արդյոք «Հայաստան» խմբակցության հետ քննարկումներ ունեցե՞լ են իմպիչմենտի գործընթացի հետ կապված, Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Ես՝ որպես նախաձեռնությունն իրականացրած խմբակցության պատգամավոր, դեռևս քննարկում չեմ ունեցել գործընկեր խմբակցության պատգամավորների հետ։
ՀՀԿ-ի պատգամավորները, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բազմիցս հայտարարել են, որ մեր՝ էնտեղ լինելը նպատակ ունի Նիկոլի դեմ պայքարել։ Մենք այնտեղ պատգամավորի կարգավիճակի, Նիկոլի հետ գործուղումների գնալու, Ալենի համար ընդդիմություն աշխատելու տրամաբանությունը երբեք չենք դիտարկել»։
Ըստ Աննա Մկրտչյանի, իմպիչմենտի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միանալը հերոսություն չէ, նվազագույնն է, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է անել։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ