Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնումը Հայաստանը կանգնեցնում է նոր ռազմավարական ընտրությունների առաջ. «Forbes»

Հունիս 09,2025 21:44

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ինչպես կարող է Հայաստանը արձագանքել Ադրբեջանի կողմից JF-17 կործանիչների գնմանը» վերնագրով հոդված է հրապարակվել «Forbes» ամսագրում։

Փոլ Իդդոնի հեղինակած հոդվածում գրված է․

«Սա գնում է, որը զգալիորեն կփոխի ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում․ Պակիստանը Ադրբեջանին վաճառում է 40 հատ չորրորդ սերնդի JF-17 Thunder կործանիչ։ Այս քայլը, անկասկած, մտահոգություն կառաջացնի հարևան Հայաստանում։

Ադրբեջանը պաշտոնապես մեծացրել է իր JF-17 կործանիչների պատվերը՝ 16-ից հասցնելով 40-ի՝ $4.6 միլիարդ արժողությամբ պաշտպանության պայմանագրի շրջանակում, ինչպես հաստատել է Պակիստանի կառավարությունը X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության միջոցով։ Սա Պակիստանի պատմության մեջ ամենախոշոր պաշտպանական արտահանման պայմանագիրն է և լուրջ խթան այս կործանիչի համար, որը համատեղ մշակվել է Պակիստանի և Չինաստանի կողմից։

Ադրբեջանական լրատվամիջոցները մայիսի վերջում հաղորդել էին, որ Բաքուն մեծացրել է թե՛ կործանիչների քանակը, թե՛ գործարքի արժեքը՝ $1.6 միլիարդից հասցնելով մոտավորապես $4.2 միլիարդի։ Այնուամենայնիվ, այդ տեղեկությունները անմիջապես չեն հաստատվել ոչ Բաքվի, ոչ էլ Իսլամաբադի կողմից։ Ադրբեջանը ստացել է իր առաջին JF-17 կործանիչը 2024 թվականի սեպտեմբերի 25-ին։ Բաքուն ստանում է ամենաթարմ տարբերակը՝ JF-17C Block III, որն ունի ակտիվ էլեկտրոնային սկանավորումով ռադար և այլ համակարգեր ու զենքեր, որոնք սովորաբար առկա են առաջադեմ 4.5 սերնդի կործանիչների վրա»։

Հոդվածում նաև նշված է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ JF-17 կործանիչները չեն անմիջապես չեն փոխարինի հին ինքնաթիռներին, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ Բաքուն վերջերս արդիականացրել է իր Su-25 Frogfoot գրոհիչները՝ հարմարեցնելով դրանք թուրքական զինատեսակների կրմանը։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ներկայումս ընտրում է բազմավեկտոր մոտեցում՝ աստիճանաբար անցում կատարելով դեպի ավելի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ օդային հարթակներ՝ առանց միանգամից դուրս բերելու արդեն շահագործվող ավիացիոն տեխնիկան։

Այս գործարքը, անկասկած, տագնապի ազդանշան կդառնա Երևանի համար։ Հայաստանը նախկինում փորձել է ուժեղացնել իր համեմատաբար սահմանափակ ռազմաօդային ուժերը, որոնք ընդհանրապես կործանիչներ չունեին, 2019 թվականին Ռուսաստանից թանկարժեք Su-30SM Flanker կործանիչներ գնելու միջոցով։ Չնայած ի սկզբանե նախատեսվում էր ձեռք բերել 12 միավոր, առայսօր Հայաստանը ստացել է միայն չորսը։

Այս իրողությունը Հայաստանը կանգնեցնում է նոր ռազմավարական ընտրությունների առաջ՝ թե ինչպես լրացնել իր օդային պաշտպանությունը, երբ հարևան Ադրբեջանը հզորացնում է իր օդուժը։ Իրականում, Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն նոր տեխնիկա, այլև համապարփակ ռազմաօդային դոկտրինա՝ արդյունավետ հակազդելու տարածաշրջանում աճող սպառնալիքներին․․․»։

Ինչ խոսք, հաճելի և հուսադրող է, որ հոդվածագիրը կարծում է, որ այս թեման կհուզի և կանհանգստացնի Կաթողիկոսի թեմայով «տապակվող» ՀՀ ղեկավարությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30